Scroll to top
en ru hy

Սերտիֆիկատ


Արտադրանքի & Համակարգի հավաստագիրը

Այսօր սպառողները բախվում են մեծ թվով ապրանքների արտադրողների անվանումների հետ։ Ուստի, հաճախորդի վստահության ձեռքբերման կարևորագույն գործոններից է հեղինակավոր սերտիֆիկատները, որոնք վստահություն են ներշնչում հաճախորդին բոլոր առումներով արտադրանքի որակի վերաբերյալ: Այդ սերտիֆիկատների ու հավաստագրերի ստացումը բավականին դժվար է և դրա ձեռքբերման համար արտադրողը պետք է ապացուցի, որ իր մոտ գործընթացը ինտեգրված, անթերի և ամբողջովին վերահսկելի է, որպեսզի երաշխավորված լինեն ապրանքի որակն և բնութագրերը մինչև արտադրության, արտադրության և հետարտադրության բոլոր փուլերում:

Արտադրանքի հավաստագիրը

Մենք մեր ծառայությունների շրջանակը ձևավորում են թիրախային շուկայի և արտադրանքի հիման վրա: Մենք արտադրողներին ենք մատուցում մասնավոր և պատվիրված տեսակի խորհրդատվական և վերապատրաստման ծառայություններ, որպեսզի նրանց բարձրացնենք մինչև գնահատման ընդունելի մակարդակ՝ ստուգման և որակավորման նպատակներով։ «Արտադրանքն ու գործընթացը» ստուգվում են համապատասխան ազգային և միջազգային սերտիֆիկացման կազմակերպությունների կողմից և երաշխավորվում է նրանց արժանավորությունը այնպիսի ստանդարտների ձեռքբերման համար, ինչպիսիք են «CE»-ն, «GOST-R»-ը, համապատասխանության հավաստագիրը և այլն:

Համակարգի հավաստագրումը

Համակարգի հավաստագրումը, որը հայտնի է նաև որպես «ISO Ստանդարտներ», ներառում է մի շարք ծառայություններ, որոնք մատուցվում են ցանկացած բնույթի և մեծության բոլոր կազմակերպությունների համար: Մեր թիմը խորհրդատվական ծառայություններ է տրամադրում ISO-ի բոլոր ստանդարտների վերաբերյալ: Նշված ստանդարտների ձեռքբերման հարցում , մեր թիմն օժանդակել է ISO հավաստագիր ստացած բազմաթիվ հաճախորդների՝ դասընթացների, պրոցեսների մշակման, կառավարման համակարգերի իրագործման և սպասարկման միջոցով։

Հարց ունեք:

Եթե մեր ծառայության վերաբերյալ որևէ հարց ունեք, դիմեք մեզ: