A window to a new ERA
HETRA ընկերության մասին:
«Հեթրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է ծավալում արդյունաբերության, կառավարման, տեխնիկական և հավաստագրերի ձեռք բերման հարցերով խորհրդատվության, համընդհանուր ռեսուրսների ապահովման, ներմուծման և արտահանման բնագավառներում:
Հեթրան իր աշխատանքը սկսել է 2014թ. խորհրդատվական և ստուգման ծառայությունների մատուցմամբ, այնուհետև ընդլայնել է իր աշխատանքային շրջանակը Եվրոպայի Միության «CE» ստանդարտին և ռուսական «GOSR-R» ստանդարտին համապատասխանեցնելու համար արդյունաբերական և տեխնիկական գծով խորհրդատվության ոլորտում, ինչպես նաև եվրոպական կամ ԱՊՀ երկրների շուկաներ մուտք գործելու ցանկություն ունեցող ընկերությունների համար սերտիֆիկատների ձեռքբերման գծով ծառայությունների մատուցմամբ: Այս ձեռքբերումը ընկերության ներդրողների 25 տարվա փորձառության արդյունքն է:

Երախտագիտություն հայտնելով իր գոհունակ հաճախորդներից նրանց վստահության համար, Հեթրա ընկերությունը բազմաթիվ դիմումներ է ստանում իր ներկայիս ու նոր հաճախորդներից` տարբեր ոլորտներում, այդ թվում ծախսատար ինժեներական նախագծերի և մատակարարման ցանցի օպտիմիզացման ուղղությամբ հավելյալ ծառայությունների տրամադրման համար: Այսպիսով, շուկայի պահանջարկին արձագանքելու համար, Հեթրան սկսել է մատուցել ծառայությունների լայն շրջանակ՝ ռեսուրսների ապահովման բնագավառում։ Այս շարքի ծառայություններն ուղղված են ամբողջ աշխարհում արդյունաբերական ձեռնարկությունների համար մեխանիզացիայի, պահեստամասերի և հումքային նյութերի ապահովման լավագույն աղբյուրների ներկայացմանը: Եվ վերջապես, 2019թ. Հեթրան սկսել է ծառայություններ տրամադրել ամենամրցունակ գներով ու առաքման ժամկետով որակյալ սննդամթերք ու ըմպելիքներ՝ դեպի Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրներ արտահանելու բնագավառում, որպեսզի համալրի իր մատակարարման ցանցը մինչև վերջին օղակով:
Հարց ունեք:
Եթե մեր ծառայության վերաբերյալ որևէ հարց ունեք, դիմեք մեզ:
Հայ
Eng
Рус