Հեթրայի հետաքրքրությունների շրջանակում են բազմակողմանի զարգացած պրոֆեսիոնալխորհրդատվական խմբերը, որոնք տարբեր ոլորտներում ունեն փորձառություն և ընդունակություն անհատական հմտությունների և համակարգային այլ խնդիրների լուծման հարցերում: Վիճակագրական վերլուծությունը, աշխատակազմի միջանձնային հարաբերությունները, նախագծումը, պլանավորումը, որակի վերահսկումն ու երաշխավորումը, գործողությունների կառավարումը, համակարգչային սիմուլյացիան և խնդիրների լուծման հնարքները մեր թիմի մասնագիտական գործառույթներից են`համակարգային գործընթացները կատարելագործելու և բարելավելու գործում:
Հաշվի առնելով այն բազմաթիվ նախագծերը, որոնք իրագործվել են՝ ռեսուրսների (և՛ մարդկային, և՛ ֆինանսական ռեսուրսների) կիրառական տարրերի, այդ թվում՝ տեղեկատվության, սարքավորումների, էներգիայի և նյութերի մշակման, կատարելագործման և իրականացման միջոցով, նրանք մասնագիտացվել են բարդ գործընթացների, համակարգերի կամ կազմակերպությունների օպտիմիզացման գործում:

Հեթրա ընկերության գործունեության նպատակն է օգտակար լինել ամբողջ հասարակությանը՝ գործիքների և տեխնիկայի առավել անվտանգ, մաքուր և արդյունավետ օգտագործման միջոցով:
Մեր հաճախորդների պահանջներից են.
Համակարգերի և մեթոդների ընդհանուր կառավարումը..
– Համակարգերի և մեթոդների ընդհանուր կառավարումը, ծախսերի խնայողությունը, գործընթացների վերամշակումը, մատակարարման ցանցի օպտիմիզացումը և ռազմավարական պլանավորումը,
Տեխնիկական աջակցությունը արտադրական
Տեխնիկական աջակցությունը արտադրական ձեռնարկություններում մեքենաների նախագծման, մշակման և սպասարկման հարցերում։
Հարց ունեք:
Եթե մեր ծառայության վերաբերյալ որևէ հարց ունեք, դիմեք մեզ:
Հայ
Eng
Рус